Մատչելիության հղումներ

Ադրբեջանում իրավական հետապնդում են սկսել Քուրդիստանի անկախության կողմնակցի նկատմամբ


Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում տոնում են անկախության հանրաքվեն, 25-ը սեպտեմբերի, 2017թ․

Ադրբեջանի իրավապահ մարմինները հետաքննում են սոցիալական ցանցերում իրաքյան Քուրդիստանի անկախությանը աջակցություն հայտնած պետական պաշտոնյային, հայտնում է APA լրատվական գործակալությունը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Լաչինի վարչակազմի» իրավական հարցերով բաժնի ղեկավար Ֆիզուլի Թանրըվերդիևը սոցիալական ցանցերում քրդերի անկախությունը սատարող լուսանկարներ է տեղադրել, գրառումներ կատարել:

«Հարցը գտնվում է վերահսկողության տակ, և օրենքի խախտում հայտնաբերելու դեպքում կտրվի իրավական գնահատական», - իրավապահ մարմինների հայտարարությունն է մեջբերում ադրբեջանական գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG