Մատչելիության հղումներ

Արևմտյան ափին պաղեստինցին սպանել է երեք իսրայելցիների


Իսրայել - Ոստիկանները դեպքի վայրում, 26-ը սեպտեմբերի, 2017թ․
Իսրայել - Ոստիկանները դեպքի վայրում, 26-ը սեպտեմբերի, 2017թ․

Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերից մեկում զինված պաղեստինցին կրակ է բացել իսրայելական անվտանգության ուժերի ուղղությամբ՝ սպանելով երեք, ծանր վիրավորելով մեկ իսրայելցու: Հարձակման հեղինակը սպանվել է փոխհրաձգության արդյունքում:

Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը փորձել է պաղեստինցի բանվորների հետ անցնել դեպի իսրայելական Հար-Ադար բնակելի շրջան, սակայն սահմանապահների մոտ կասկածներ է առաջացրել, և նրան փորձել են ստուգել: «Այդ պահին նա հանել է ատրճանակը և սկսել կրակել», - հայտնում է իսրայելական ոստիկանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG