Սպիտակ տունը հերքում և անհեթեթ է որակում Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարի պնդումը, թե Միացյալ Նահանգները պատերազմ է հայտարարել իրենց:
ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողներին հանդիպել է Ռի Յոնգ Հոյի այն հայտարարությունից հետո, թե ինքնապաշտպանության նպատակով՝ Փհենյանը իրեն իրավունք է վերապահում ոչնչացնել Միացյալ Նահանգների ռազմավարական ռմբակոծիչները նույնիսկ Հյուսիսային Կորեայի օդային տարածքի սահմաններից դուրս։