Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը, ԵՄ-ը մտահոգված են Ղրիմում լրագրողի դատապարտման կապակցությամբ


Միկոլա (Նիկոլայ) Սեմենա, արխիվ
Միկոլա (Նիկոլայ) Սեմենա, արխիվ

Միացյալ Նահանգները խորը մտահոգություն է հայտնել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Միկոլա Սեմենայի դատավճռի կապակցությամբ, որ անցած շաբաթ կայացրել է Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի դատարանը:

Դատարանը 66-ամյա Սեմենային անջատողականության մեղադրանքներով դատապարտեց 2․5 տարվա պայմանական ազատազրկման՝ արգելք դնելով նրա ապագա լրագրողական գործունեության վրա:

Սեմենան ասում է, որ մեղադրանքը քաղաքական է, և ռուսական իշխանությունները գործի հիմքում դրել են իր հրապարակումներից մեկի ոչ ճիշտ թարգմանությունը ուկրաիներենից ռուսերեն:

Եվրոպական միությունը և իրավապաշտպան կազմակերպությունները ևս անհանգստություն են հայտնել գործի առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG