Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մի քանի ժամ առաջ կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը:
Հաղորդագրության համաձայն, հեռախոսային բանակցությունների հիմնական թեման է եղել Սիրիայում ստեղծված իրավիճակը:
«Կողմերը համաձայնել են, որ Սիրիայում իրադրությունը հնարավոր կլինի կայունացնել չորս անվտանգության գոտիների ստեղծումից հետո», - տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
CNN Turk հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Իրաքյան Քուրդիստանում ընթացող անկախության հանրաքվեի թեման` «վերահաստատելով աջակցությունը Իրաքի տարածքային ամբողջականության գաղափարին»:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, արդեն գալիք հինգշաբթի` սեպտեմբերի 28-ին, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները աշխատանքային հանդիպում կունենան Անկարայում: