Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը համատեղ ձեռնարկություն է ստեղծում Թուրքիայի հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը այցելում են «Թուրքական հոսք» կառուցվող գազատարի ցամաքային և ստորջրյա հատվածների հանգուցային կետը Անապայում, հունիս, 2017թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը այցելում են «Թուրքական հոսք» կառուցվող գազատարի ցամաքային և ստորջրյա հատվածների հանգուցային կետը Անապայում, հունիս, 2017թ․

Ռուսական «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ էներգետիկ ընկերությունը համատեղ ձեռնարկություն կստեղծի Թուրքիայի հետ` «Թուրքական հոսք» գազատարի ցամաքային հատվածի շինարարությունն իրականացնելու նպատակով: Այս մասին հաղորդում է «Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի սեփականատեր է հանդիսանալու ռուսական կողմը, 50 տոկոսինը` թուրքական էներգետիկ Botas ընկերությունը:

Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել է, որ 2017 թվականին «Թուրքական հոսք» գազատարի շինարարության ֆինանսավորումը կարող է ավելացնել 50 միլիարդ ռուսական ռուբլով` ֆինանսավորման ընդհանուր ծավալը հասցնելով 91 միլիարդի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG