Թուրքիան փակել է ցամաքային սահմանը Իրաքի Քուրդիստանի հետ: Թուրքական NTV հեռուստաընկերության տեղեկություններով՝ այսօր առավոտյան, Իրաքի Քուրդիստանում մեկնարկած անկախության հանրաքվեին զուգահեռ, թուրքական իշխանությունները մասամբ դադարեցրել են «Հաբուր» սահմանային անցակետի գործունեությունը․ անցակետը այժմ միակողմանի է գործում` հնարավոր է մուտք գործել հարևան երկրի տարածք, սակայն Իրաքի Քուրդիստանից Թուրքիա անցնելն արգելված է:
Թուրքիայի պետեկամուտների նախարար Բյուլենթ Թուֆենքչին, սակայն, հայտարարել է, թե սահմանային անցակետը չի փակվել:«Հաբուր»-ում պարզապես ուժեղացված հսկողություն է իրականացվում», - նշել է թուրք նախարարը: