Մատչելիության հղումներ

Լավրով․ ԱՄՆ-ը չի հարվածի Հյուսիսային Կորեային


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը չի հարվածի Հյուսիսային Կորեային, որովհետև Վաշինգտոնում քաջատեղյակ են Փհենյանի միջուկային զինանոցի մասին:

«Ես չեմ պաշտպանում Հյուսիսային Կորեային, ես պարզապես ասում եմ, որ այս մասին բոլորը գիտեն», - նշել է Լավրովը ռուսաստանյան НТВ հեռուստաալիքի հետ զրույցում:

Նախորդ շաբաթներին Միացյալ Նահանգների ու Հյուսիսային Կորեայի միջև լարվածության կտրուկ աճ նկատվեց՝ Փհենյանի կողմից զանգվածային ոչնչացման զենքի փորձարկումների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG