Մատչելիության հղումներ

Կատալոնիայի անկախության կողմնակիցներն իրենց աջակցությունն են հայտնում հանրաքվեին


Կատալոնիայի անկախության կողմնակիցների հանրահավաքը Բարսելոնայում, արխիվ
Կատալոնիայի անկախության կողմնակիցների հանրահավաքը Բարսելոնայում, արխիվ

Կատալոնիայի անկախության հազարավոր կողմնակիցներ Բարսելոնայում և մի շարք այլ քաղաքներում փողոց են դուրս եկել՝ իրենց աջակցությունը հայտնելու հոկտեմբերի 1-ին նախատեսված անկախության հանրաքվեին: Իսպանական կառավարությունը հանրաքվեն ապօրինի է համարում և պահանջում է չանցկացնել այն:

Անջատական քաղաքական գործիչները կոչ են անում հանրաքվեի աջակցության պաստառներ տպել ու տարածել: Կատալոնիայի շրջանային խորհրդարանի խոսնակ Կարմեն Ֆոկադելը դիմելով Բարսելոնայում հավաքված ցուցարարներին հայտարարել է․ - «Խնդրում եմ ձեզ դուրս գալ և քվեարկել: Քվեարկեք Կատալոնիայի անկախության համար»:

Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է տեղական օրենքը, որը թույլ է տալիս հանրաքվե, իսկ ոստիկանությունը մտադիր է խոչընդոտելու քվեարկությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG