Մատչելիության հղումներ

Աֆղանստանում երեք մարդ է վիրավորվել՝ ՆԱՏՕ-ի շարասյան վրա հարձակման հետևանքով


ՆԱՏՕ-ի զինվորականները՝ պայթյունի վայրում, 24-ը սեպտեմբերի, 2017թ․
ՆԱՏՕ-ի զինվորականները՝ պայթյունի վայրում, 24-ը սեպտեմբերի, 2017թ․

Աֆղանստանի իրավապահները հայտարարում են, որ այսօր Քաբուլում առնվազն երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել ՆԱՏՕ-ի միջազգային առաքելության դանիական ռազմական շարասյան վրա մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով: ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցության» առաքելության խոսնակ կապիտան Վիլյամ Սալվինը հայտարարել է, որ զինվորականները չեն տուժել:

Թալիբանի խոսնակը նշել է, որ հարձակումն իրականացրել է խմբավորման զինյալը՝ պնդելով, թե մինչև 16 ամերիկյան զինծառայող է զոհվել կամ վիրավորվել, երեք զրահամեքենաներ էլ ոչնչացվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG