Իրանի բանակն այսօր զորավարժություններ է սկսել Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանի հետ սահմանին: Պետական IRIB լրատվական գործակցության հաղորդմամբ, զորավարժությունները 1980-1988 թվականների Իրանի և Իրաքի միջև պատերազմի սկիզբը նախանշող միջոցառումների մի մասն են: Զորավարժությունների ընթացքում կիրառվելու են հրետանի, զրահապատ մեքենաներ և օդային զորքեր:
Բաղդադաի խնդրանքով, Թեհրանն այսօր դադարեցրել է Իրանի և Իրաքի քրդական ինքնավար շրջանի միջև թռիչքները:
Հիշեցնենք, վաղը Իրաքի քրդական ինքնավար շրջանում հանրաքվե է նախատեսված: Իրանը, Իրաքը և Թուրքիան դեմ են քրդերի անկախության հանրաքվեին: