Մատչելիության հղումներ

Թուրքիան երկարաձգում է ռազմական մանդատը Իրաքում և Սիրիայում


Թուրքական տանկերը՝ Իրաքի հետ սահմանին, արխիվ
Թուրքական տանկերը՝ Իրաքի հետ սահմանին, արխիվ

Իրաքյան Քուրդիստանում պլանավորված անկախության հանրաքվեին նախաշեմին Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունների երկարաձգմանը:

Սպասվող հանրաքվեն հարուցել է Թուրքիայի և տարածաշրջանի մի շարք պետությունների վրդովմունքը: Նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, բազմիցս երկարաձգել է 2014 թվականի ռազմական մանդատը պատերազմի մեջ գտնվող Իրաքում և Սիրիայում:

Անկարան օգտագործել է իր այդ մանդատը ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների, այնպես էլ քրդական ջոկատների վրա հարձակումների համար:

Անցյալ տարվա օգոստոսին թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի հյուսիսային շրջան և գրավել մի շարք բնակավայրեր, որոնք վերահսկում էին ջիհադիստները և քուրդ զինյալները: Թուրքիան պնդում է, որ Սիրիայում իր վերահսկողության տակ շուրջ 900 քառակուսի կիլոմետր տարածք ունի:

Քուրդ առաջնորդները Իրաքի հյուսիսում՝ իրաքյան ինքնավար քրդական շրջանում ցանկանում են հանրաքվե անցկացնել վաղը՝ սեպտեմբերի 25-ին: Թուրքիան, որը պատկառելի թվով ազգությամբ քուրդ բնակչություն ունի, սպառնում է «կանխարգելիչ» քայլեր ձեռնարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG