Սիրիայում շուրջ վեց տարի շարունակվող պատերազմում կառավարական ուժերի հաղթանակը «արդեն մոտ է»: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում երեկ հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը:
Նախարարը ասել է, որ Հալեպում և Պալմիրայում վերահսկողության վերականգնումը, Դեյր Զորը շրջափակումից հանելն, ինչպես նաև Սիրիայի բազմաթիվ շրջաններում ահաբեկչությունը արմատախիլ անելը խոսում է մոտալուտ հաղթանակի մասին:
Արևմտյան պետություններն ու իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս դատապարտել են Ասադի ռեժիմին խաղաղ բնակիչների շրջանում դաժան սպանությունների և քիմիական զենքի օգտագործման համար: Մուալլեմը, ելույթ ունենալով ՄԱԿ-ում, կրկին հերքել է այդ մեղադրանքները:
Մի շարք զեկույցների համաձայն, Սիրիայում 2011 թվականից շարունակվող պատերազմի հետևանքով ավելի քան 330 հազար մարդ է մահացել, ավելի քան 5 միլիոն սիրիացի փախստական է դարձել: