Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը հոկտեմբերին կմեկնի Իրան․ ԶԼՄ-ներ


Հայաստանի կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը հաջորդ ամիս կմեկնի Իրան, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը:

Հայաստանի վարչապետի՝ Իրան կատարելիք այցի մասին գրում է նաև իրանական «Մեհր» գործակալությունը, նշելով, որ այդ մասին հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Նյու Յորքում իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն Նալբանդյանն ու Զարիֆը հանդիպման ընթացքում անդրադարձել են «առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելություններին», սակայն այլ մանրամասներ չեն նշվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG