Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում Բաքվում


Բաքվում մի քանի հազար մարդ է մասնակցում ընդդիմության հանրահավաքին, որն անցկացվում է «Մեխսուլ» մարզադաշտում: «Թուրան« գործակալության փոխանցմամբ՝ հանրահավաքն ընթանում է «Վերադարձրեք ժողովրդից գողացված փողերը» կարգախոսի ներքո:

Հանրահավաքի մասնակիցները նկատի ունեն շուրջ 3 միլիարդ դոլարը, որը, ինչպես պնդում են համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներ՝ վերջերս հրապարակված զեկույցում, Ադրբեջանից ապօրինի դուրս է բերվել և ծախսել եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին կաշառելու, վերնախավի համար թանկարժեք գույք, ոսկեղեն ու պճնանքի այլ առարկաներ ձեռք բերելու համար:

Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ ընդդիմադիր միավորման կազմակերպած հանրահավաքի մեկնարկից ժամեր առաջ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ ընդդիմադիր ակտիվիստների և առայժմ հայտնի չէ ձերբակալությունների պատճառը:

Ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության ղեկավարները «Թուրան» գործակալության հետ զրույցում ենթադրել են, որ դա կապված է հանրահավաքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG