Մատչելիության հղումներ

Իրանը հերթական բալիստիկ հրթիռն է փորձարկել


Իրանը հերթական բալիստիկ հրթիռն է փորձարկել, որն ունակ է շուրջ երկու հազար կիլոմետր ճանպարհ հատելև միանգամից մի քանի մարտագլխիկներ կրել:

Փորձարկման մասին սեպտեմբերի 23-ին հայտնել է պետական հեռուստաընկերությունը` առանց ամսաթվեր նշելու:

Նոր հրթիռը ցուցադրվել է նախօրեին Թեհրանում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ, որին մասնակցել է նաև նախագահ Հասան Ռոհանին: Նա հայտարարել է, որ շարունակելու է ամրապնդել երկրի հրթիռային ներուժը:

Թեհրանում ընդգծել են, որ խոսքը բացառապես պաշտպանության մասին է :

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում ունեցած ելույթի ընթացքում Իրանից պահանջել է վերջ տալ հրթիռային փորձարկումներին:Թրամփը նաև կոշտ քննադատության է ենթարկել Իրանի միջուկային համաձայնագիրը և սպառնացել վերանայել այն :

Այս տարի ԱՄՆ-ն , ի պատասխան Իրանի հրթիռային փորձարկումների, միակողմանիորեննոր պատժամիջոցներ է սահմանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG