Մատչելիության հղումներ

Ամերիկյան նահանգները պնդում են, որ ռուս հաքերները կոտրել են ընտրական համակարգերը


ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է 21 նահանգների ղեկավարներին, որ 2016 թվականի նախագահական ընտրություններից ոչ շատ առաջ իրենց ընտրողների գրանցման համակարգչային գործընթացը հաքերային հարձակման թիրախ է դարձել: Շատ դեպքերում հաքերներին չի հաջողվել մուտք գործել ընտրական հանձնաժողովների համակարգիչներ, և ինչպես պնդում են ամերիկյան կառավարության փորձագետները` հաքերները չեն հասել ձայների հաշվարկով զբաղվող համակարգին:

Ներքին անվտանգության նախարարությունը չի նշում, թե որտեղից են այդ հարձակումները, սակայն երեք նահանգների ներկայացուցիչներ մամուլին հայտնել են, որ հետքերը տանում են դեպի Ռուսաստան:

Հարձակումների ենթարկված Վիսկոնսինի ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ այդ ամենի ետևում կանգնած են «ռուսաստանյան կառավարական հաքերները»:

Միացյալ Նահանգների ընտրական հանձնաժողովների համակարգիչների վրա հաքերային հարձակումների մասին առաջին լուրերը հայտնվեցին մոտ մեկ տարի առաջ, սակայն դաշնային իշխանությունները պաշտոնապես միայն հիմա են հաստատում այդ տեղեկությունները:

ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, դեմոկրատ Մարկ Ուորները քննադատել է Ներքին անվտանգության նախարարությանը՝ նրանց մեղադրելով դանդաղկոտության մեջ:

«Մեր ընտրությունները ժողովրդավարության հիմնաքարն են, և Ներքին անվտանգության նախարարությունը նահանգներին և քաղաքապետարաններին ընտրական համակարգի վրա հարձակումների մասին պետք է տեղյակ պահեր առանց հապաղելու», - հայտարարել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG