Մատչելիության հղումներ

Բելառուսում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Նիկոլայ Ստատկևիչը


Մինսկում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Նիկոլայ Ստատկևիչը: Ձերբակալությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին՝ Բելառուսական ազգային կոնգրեսի նիստից հետո, որը ղեկավարում է Ստատկևիչը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը հայտնել է ընդդիմադիր գործչի կինը՝ Մարինա Ադամովիչը:

Ստատկևիչը բանտից ազատ է արձակվել երեք շաբաթ առաջ: Նա հերթական անգամ 5 օրվա ազատազրկման էր դատապարվել, ինչպես իրավապահներն են պնդում` մարտի 30-ին գործած խախտման համար:

Մինչ այդ էլ քաղաքական գործիչը 15 օրվա ազատազրկման էր դատապարտվել հուլիսի 3-ին չթույլատրված հանրահավաքին մասնակցելու համար. հինգ օր բանտում անցկացնելուց հետո նրան ազատ են արձակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG