Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ ընդդիմադիր միավորման կողմից այսօր Բաքվում նախատեսված հանրահավաքից առաջ ոստիկանությունը 6 ընդդիմադիր ակտիվիստի է ձերբակալել՝ այդ թվում ընդդիմադիր Ազգային ճակատ կուսակցության անդամների:
Ազգային ճակատից «Թուրան» գործակալությանը փոխանցել են, որ ակտիվիստների ձերբակալության պատճառների մասին չի հաղորդվում, սակայն ենթադրում են, որ դա կապված է սպասվող հանրահավաքի հետ:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ` այսօր Յասամալի շրջանի «Մեխսուլ» մարզադաշտում տեղի է ունենալու ընդդիմության հանրահավաքը, որի մասնակիցները իշխանություններից պահանջելու են բացատրություններ տալ վերջերս բացահայտված հերթական կոռուպցիոն սկանդալի շուրջ՝ մասնավորապես շուրջ 3 միլիարդ դոլարի ծագումնաբանության և օգտագործման մասին: