Մատչելիության հղումներ

Մամեդյարովը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում են, որ շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր հայեցակետեր:

Այսօր նախատեսվում է Մամեդյարովի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG