Մատչելիության հղումներ

Եվրամիությունը և Ադրբեջանը կքննարկեն գործընկերության նոր համաձայնագրի նախագիծը


Եվրամիության և Ադրբեջանի դրոշները, արխիվ
Եվրամիության և Ադրբեջանի դրոշները, արխիվ

Ադրբեջանի և Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչները սեպտեմբերի 29-ին քննարկելու են Բաքվի և Բրյուսելի միջև գործընկերության նոր համաձայնագրի նախագիծը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը՝ ընդգծելով, որ փաստաթղթում ընդգրկված են լինելու այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսին են «Ադրբեջանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անվտանգությունը»:

Մամեդգուլիևի խոսքով՝ ադրբեջանական կողմը վստահ չէ, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև գործընկերության մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև 2017 թվականի վերջը, քանի որ մի շարք հարցերում կողմերը տարաձայնություններ ունեն:

2009 թվականից գործող Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրն ընդգրկում է հետխորհրդային վեց երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա: Վերջին երեք երկրները արդեն Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր են ստորագրել: Ադրբեջանական իշխանությունները հրաժարվել են այդ փաստաթղթից, հայտարարելով, որ նախընտրում են Եվրամիության և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության առանձին համաձայնագիր ստորագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG