Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է «Քրիստոնյա պետություն - Սուրբ Ռուսիա» խմբավորման առաջնորդը


Ռուսաց Ուղղափառ եկեղեցին պահանջում է արգելել «Մատիլդա» ֆիլմի ցուցադրումը, արխիվ, Մոսկվա, 1 օգոստոսի, 2017թ.
Ռուսաց Ուղղափառ եկեղեցին պահանջում է արգելել «Մատիլդա» ֆիլմի ցուցադրումը, արխիվ, Մոսկվա, 1 օգոստոսի, 2017թ.

Ռուսաստանում ձերբակալել են «Քրիստոնյա պետություն - Սուրբ Ռուսիա» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Ալեքսանդր Կալինինին, ով կասկածվում է աղմկահարույց հրկիզումների հետ առնչություն ունենալու մեջ:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Իրինա Վոլկը հաղորդել է, որ Կալինինին երեկ են ձերբակալել, նրան կասկածում են «Մատիլդա» գեղարվեստական կինոնկարի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի փաստաբանների ավտոմեքենաները հրկիզելու մեջ:

Ռուսաստանի կայսրության վերջին միապետ Նիկոլայ Երկրորդի անձնական կյանքի որոշ դրվագների մասին պարտմող այդ ֆիլմը հարուցել է Ռուսաց Ուղղափառ եկեղեցու, ինչպես նաև միապետականների և ազգայնականների վրդովմունքը:

Ռեժիսոր Ուչիտելի հասցեին բազմաթիվ սպառնալիքներ են հնչեցվել, մի շարք կինոթատրոններ հրաժարվել են ցուցադրել ֆիլմը:

Վոլկն ասել է, որ սեպտեմբերի 20-ին ձերբակալվել են հրկիզումների կազմակերպման մեջ կասկածվող երեք քաղաքացիներ, նրանց անունները ներքին գործերի նախարարությունը չի հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG