Մատչելիության հղումներ

Փհենյանը Թրամփի ելույթը «շան հաչոց» է անվանել


Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Ռի Յոնգ Հոն, Մանիլա, 8-ը օգոստոսի, 2017թ.

Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Ռի Յոնգ Հոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը անվանել է «շան հաչոց»:

Նա այդպես արձագանքել է Թրամփի հայտարարությանը, թե Ամերիկան հարկ եղած դեպքում կարող է ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան:

«Կա հայտնի առած՝ «շունը հաչում է, քարավանը գնում է»: Թրամփը միամիտ է, եթե կարծում է, որ իր հաչոցով մեզ կզարմացնի», - Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրանակայանի հարևանությամբ գտնվող հյուրանոցում լրագրողների հետ զրույցում ասել է Ռի Յոնգ Հոն:

Վաղը Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը պետք է ելույթ ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG