Եվրամիության ֆինանսական հարցերով բարձր պաշտոնյա Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ պաշտոնական Կիևը ավելին պետք է անի կոռուպցիայի դեմ պայքարելու և կենսաթոշակային ու հողային բարեփոխումներն ընդունելու համար՝ որպես Բրյուսելից ավելի մեծ ֆինանսական օգնություն ստանալու պայմաններ:
Այդ բարեփոխումներն իրականացնելու համար Եվրամիությունը պատրաստվում է 600 միլիոն եվրո ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ փոխարենը պահանջելով բարեփոխումների հստակ ժամկետներ և ծրագրեր: «Մենք հստակության կարիք ունենք և սպասում ենք դրան մինչև հոկտեմբերի վերջ: Ժամանակը իրոք կարճ է», - ասել է Դոմբրովսկիսը:
2014 թվականից Եվրամիությունը 2.8 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային: