Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լու Կանը հայտարարել է, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը պետք է լուծել բացառապես խաղաղ եղանակով:
ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Պեկինում պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել է, որ միջազգային պատժամիջոցները որևէ արդյունք դեռ չեն ապահովել:
«Չինաստանը հավատարիմ է միջուկային զենքի չտարածման ռեժիմին, Կորեական թերակղզում անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն ապահովել, միակ ճանապարհը երկխոսությունն է», - ասել է Լու Կանը: