Մատչելիության հղումներ

Մեքսիկան պատուհասած երկրաշարժից զոհվել են հարյուրավոր մարդիկ


Փրկարարները Մեքսիկայի մայրաքաղաքում որոնում են երկրաշարժը վերապրած մարդկանց, Մեխիկո, 20 սեպտեմբերի, 2017թ.
Փրկարարները Մեքսիկայի մայրաքաղաքում որոնում են երկրաշարժը վերապրած մարդկանց, Մեխիկո, 20 սեպտեմբերի, 2017թ.

Մեքսիկայում երկուշաբթի օրը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է առնվազն 237 մարդ: Ենթադրվում է, որ այդ թիվը կհասնի առնվազն 245-ի: Վնասվածքներ ստացած մարդկանց թիվը մոտ 1900 է:

Սեպտեմբերի 19-ին գրանցված 7.1 մագնիտուդով երկրաշարժը համարվում է երկրի տարածքում ամենահզորը անցած 32 տարիների ընթացքում: Փրկարարներին այսօրվա դրությամբ հաջողվել է փլատակներից դուրս հանել ստորգետնյա ցնցումը վերապրած ավելի քան 50 մարդու:

Այսօր առավոտյան նրանք կապ են հաստատել շենքերից մեկի ավերակների տակ գտնվող մի 12-ամյա աղջնակի հետ և հիմա փորձում են նրան դուրս բերել:

Փրկարարները ժամանակ առ ժամանակ հայտարարում են «բացարձակ լռության րոպե»՝ փլատակներում գտնվողների ձայները լսելու հույսով: Enrique Rebsamen դպրոցում հաջողվել է փրկել 6-ից 15 տարեկան 9-ը աշակերտների, սակայն առնվազն 21 աշակերտ զոհվել է:

Մայրաքաղաք Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխելը հայտնել է, որ Մեխիկոյում զոհվել է 115 բնակիչ:

Մեքսիկան միջազգային համայնքի օգնությունն է խնդրել: Reuters գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի հետ հեռախոսազրույցում քննարկել է փրկարարների թիմ ուղարկելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG