Մատչելիության հղումներ

Աֆղանստանը հուսով է, որ ԱՄՆ նոր ռազմավարությունը արդյունավետ կլինի


Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին «Ասիայի հասարակություն» կազմակերպության հավաքում, Նյու Յորք, 20-ը սեպտեմբերի, 2017թ.
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին «Ասիայի հասարակություն» կազմակերպության հավաքում, Նյու Յորք, 20-ը սեպտեմբերի, 2017թ.

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին Նյու Յորքում «Ասիական հասարակություն» կազմակերպության համաժողովում հույս է հայտնել, որ Աֆղանստանում ամերիկյան նոր ռազմավարությունը, որը ենթադրում է Պակիստանի նկատմամբ դիրքորոշման խստացում, առավել արդյունավետ կլինի:

Ղանին ասել է, որ 16 տարի տևող պատերազմը հաջողությամբ ավարտելու և ամերիկյան զորքը դուրս հանելու նպատակ հետապնդող Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի ռազմավարությունը ձախողվել է, քանի որ «Օբաման գործընկերներ չի ունեցել Աֆղանստանում»:

Ղանին չի պարզաբանել, սակայն ենթադրվում է, որ այդ ակնարկը հասցեագրված է Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզային, որը լարված հարաբերություններ ուներ Օբամայի հետ:

Ղանին ասել է նաև, որ նոր ռազմավարությունը մշակելու ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփի թիմն ակտիվորեն համագործակցել է աֆղանական կողմի հետ:

Աշրաֆ Ղանին ԱՄՆ-ում ասել է, որ Քաբուլը ներկայումս հսկողության տակ է պահում երկրի տարածքի 50 տոկոսը և նպատակ ունի առաջիկա չորս տարում դա հասցնել 80 տոկոսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG