«Մարիա» փոթորիկը, ավերածություններ պատճառելով Կարիբյան կղզիներում, շարունակում է վտանգ հանդիսանալ այլ կղզիների համար:
Մասնագետների գնահատականներով՝ այն վերջին 80 տարիների ընթացքում ամենահզոր փոթորիկն է, որ հարվածել է Պուերտո Ռիկոյին: Արդեն ավերվել են հարյուրավոր տներ, 9 մարդ մահացել է:
Նշենք, որ այս տարածաշրջանը դեռ չի վերականգնվել «Իրմա» փոթորկի հետևանքներից: