Մատչելիության հղումներ

Ռոհանին «արհամարհական, աբսուրդ և ատելությամբ լի հռետորություն է» որակում Թրամփի ելույթը


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում ՄԱԿ-ում, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում ՄԱԿ-ում, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին «արհամարհական, աբսուրդ և ատելությամբ լի հռետորություն է» որակել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ում:

Այն խոսքերին, թե Իրանում «մարդասպանական ռեժիմ է», և «Իրանը հարվածի տակ է դնում խաղաղությունը Մերձավոր Արևելքում», Ռոհանին հակադարձել է՝ իր երկիրը խաղաղասեր է արդեն նրանով, որ արդիականացման ճանապարհն է ընտրել և հին կայսրությունը վերականգնելու մտադրություն չունի:

Հասան Ռոհանին չի մոռացել ընդգծել, որ Իրանն արդեն գրավել է աշխարհն իր պոեզիայով և մշակույթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG