Մատչելիության հղումներ

Աշոտյանը և Թանդիլյանը վաղը կմեկնեն Բաքու՝ Եվրանեսթի հանձնաժողովի կազմակերպած համաժողովին


Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյան, արխիվ
Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյան, արխիվ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում (ԽՎ) Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը վաղը կմեկնեն Բաքու՝ սեպտեմբերի 22-ին մասնակցելու Եվրանեսթ ԽՎ սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Եվրամիության Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը:

Նրա փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցելու են Եվրանեսթ ԽՎ-ում ազգային պատվիրակությունների անդամներ, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Բաքվում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Եվրանեսթը, հիշեցնենք, Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG