Մատչելիության հղումներ

"Русь сидящая" կազմակերպությունը ինտերնետային կայք է ստեղծել


"Русь сидящая" («Նստած Ռուսաստան») իրավապաշտպան կազմակերպությունը մարդու իրավունքների «Մեմորիալ» կազմակերպության ծրագրով ինտերնետային կայք է բացել «Բանտային խորհրդական» անվանումով:

Բանտային կյանքի հիմնական փուլերը ներառող վեց բաժիններում ներկայացված են կալանավորների անձնական փորձառությունները: Հոդվածների հեղինակները պատասխանում են նաև տարաբնույթ հարցերի:

«Ազատությունը կորցնելը մեծ անախորժություն է, բայց աշխարհի վերջը չէ: Բանտում կարելի է ապրել և նույնիսկ սովորել, աշխատել, ընկերներ ունենալ, ապագայի պլաններ գծել: Ուրիշի փորձառությունը կարող է օգնել խուսափելու որոշ սխալներից և մոլորություններից: Նույնիսկ ամենաբացասական փորձառությունը կարող է օգտակար լինել», - գրել են ծրագրի հեղինակները:

Այս տարվա սկզբին Ռուսաստանում 630 հազար կալանավոր կար, դա համարվում է վերջին տասնամյակի ամենացածր թիվը: Ամենաբարձրը 1997-2000 թվականներին էր, երբ Ռուսաստանի բանտերում կալանավորների թիվը անցնում էր մեկ միլիոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG