Մատչելիության հղումներ

Դատարանը հոգեբուժարան է ուղարկել Ռուսաստանում «անկախ պետություն» ստեղծելու կոչ անող մարդուն


Սիբիրում, Իրկուտսկի մարզի Անգարսկ քաղաքի դատարանը սեպտեմբերի 20-ին որոշել է տեղացի բնակչին, ում անունը չի նշվում, ստիպողաբար տեղափոխել հոգեբուժարան, քանի որ նա հրապարակային կոչեր էր արել Ռուսաստանի ասիական մասում անկախ պետություն ստեղծել:

Նա մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի համար, սակայն դատարանը որոշել է, որ նա անմեղսունակ է, պատասխանատու չէ իր գործողությունների համար և պետք է բուժվի հոգեբուժարանում

Նրան ուժով տարել են հոգեբուժարան: Ըստ դատախազության հաղորդագրության, 2016-ի հունվարին նա ձեռքի հեռախոսով, ինտերնետի միջոցով կոչ է արել ստեղծել առանձին պետություն Ուրալից մինչև Խաղաղ օվկիանոս:

Հիշեցնենք, որ 2014-ին Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը այն բանից հետո, երբ թերակղզին հայտարարեց Ուկրաինայից անջատվելու մասին: Իսկ Ուկրաինայի արևելքի ռուսամետ անջատականները Դոնեցկի ու Լուգանսկի այսպես կոչված անկախ հանրապետություններ են հռչակել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG