Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ԻՀԿ անդամ երկրներին կոչ է անում սահմանափակել համագործակցությունը Հայաստանի հետ


Արխիվ. ԻՀԿ-ի գագաթնաժողովը Աստանայում, 10-ը սեպտեմբերի, 2017թ․

Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության «Ղարաբաղի հարցով շփման խմբի» հանդիպումը: Այս հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել «Հայաստանի ագրեսիան դադարեցնելու համար» և սահմանափակել բոլոր տեսակի համագործակցությունը Հայաստանի հետ: Մամեդյարովը այդ երկրներին նաև կոչ է արել չթույլատրել իրենց տարածքով զենքի և ռազմական տեխնիկայի տարանցումը Հայաստան:

«Ղարաբաղի հարցով շփման խումբը» Իսլամական համագործակցության կազմակերպությունում ստեղծվել է Թուրքիայի նախաձեռնությամբ՝ 2016 թվականին Ստամբուլում կայացած կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ: Խումբը կազմված է ԻՀԿ-ի անդամ ավելի քան հինգ տասնյակ երկրների արտգործնախարարներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG