Մատչելիության հղումներ

Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է ղարաբաղյան խնդրին


Միջազգային հանրությունը պետք է առավել մեծ ջանքեր գործադրի Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունները կարգավորելու համար` հայտարարել է Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից:

Երեքշաբթի երեկոյան, ելույթ ունենալով Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում, Էրդողանը պնդել է` Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը առանցքային է Հարավային Կովկասի կայունության համար:

«Մենք երբեք չպետք է մոռանանք` ցանկացած ճգնաժամ, որ անտեսում ենք այսօր, կարող է վաղը վերածվել տարածաշրջանային և միջազգային հակամարտության»,- զգուշացրել է Էրդողանը:

Միջազգային համայնքին ուղղված ելույթում Թուրքիայի առաջնորդը խոսել է նաև սիրիական ճգնաժամի, ահաբեկչության դեմ պայքարի, Պարսից ծոցում` Կատարի ու արաբական երկրների միջև շարունակվող հակամարտության մասին:

Անդրադառնալով տարածաշրջանի խնդիրներին` Էրդողանը վերստին դատապարտել է Իրաքի քրդերի` անկախության հանրաքվե անցկացնելու որոշումն ու կոչ արել խուսափել քայլերից, որոնք կարող են նոր հակամարտությունների ու ճգնաժամերի պատճառ դառնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG