Մատչելիության հղումներ

Մոսկվայում Կալաշնիկովի արձանի բացմանը ակտիվիստ է ձերբակալվել


Ռուսաստան - Մոսկվայում բացվել է Միխայիլ Կալաշնիկովի արձանը, 19-ը սեպտեմբերի, 2017թ․
Ռուսաստան - Մոսկվայում բացվել է Միխայիլ Կալաշնիկովի արձանը, 19-ը սեպտեմբերի, 2017թ․

Մոսկվայում զինագործ Միխայիլ Կալաշնիկովի արձանի բացման ժամանակ ակտիվիստ է ձերբակալվել, ով ձեռքում պահում էր «Զենք ստեղծողը մահ ստեղծող է» գրությամբ պաստառ:

ОВД-Инфо իրավապաշտպան պորտալի տվյալներով, միայնակ բողոքի ակցիայի դուրս եկած Անդրեյ Կիսելյովին ձերբակալել են ոստիկանության վեց աշխատակիցներ: Նրանք չեն պարզաբանել իրենց գործողությունները և ակտիվիստին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:

Կալաշնիկովի արձանի տեղադրումը Սադովոյե Կոլցոյում սկսվել է այս տարվա ամռանը: Զուգահեռաբար վերակառուցվում էր այդ տարածքի երթևեկելի հատվածը: Շինարարության նախաձեռնողը Ռուսաստանի ռազմա-պատմական հանրությունն է: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ Զինագործի օրը:

«Կաշալնիկով ինքնաձիգը, կարելի է ասել, Ռուսաստանի մշակութային ապրանքանիշն է», - հայտարարել է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:

Արձանի հեղինակ Սալավաթ Շչերբակովի խոսքով՝ 7-մետրանոց Կալաշնիկովը «ձեռքում պահում է ինքնաձիգ, բայց ոչ թե ինչ-որ մեկի վրա կրակելիս, նույնիսկ՝ ոչ որպես զինվոր, այլ՝ ինչպես Ստրադիվարիուսը, ով ստեղծել է կատարյալ գործիք ջութակը»:

Կալաշնիկովի ինքնաձիգի հեղինակը մահացել է 2013 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG