Մատչելիության հղումներ

Տաջիկստանի հակակոռուպցիոն մարմնի նախկին աշխատակիցները երկարատև ազատազրկման դատապարտվեցին


Տաջիկստանի Հակակոռուպցիոն գործակալության նախկին աշխատակիցը կոռուպցիայի մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտվել: Ֆիրուզ Խոլմուրոզոդըի հարազատները «Ազատության» տաջիկական ծառայությանն ասել են, որ քննչական վարչության նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել մեքենայության և կաշառակերության հոդվածներով:

Վճիռն այսօր հրապարակել է Գերագույն դատարանը: Դատարանը նաև վճռել է Խոլմուրոզոդըին զրկել ունեցվածքից, ինչպես նաև արգելել պատիժը կրելուց հետո հինգ տարվա ընթացքում ղեկավար պաշտոններ զբաղեցնել: Խոլմուրոզոդըի հինգ նախկին ենթակաները նույնպես դատապարտվել են երկարատև ազատազրկման, հայտնել են նրա հարազատները:

Այս գործով դատական լսումները անցել են փակ դռների ետևում, և ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը, դրան մասնակցող դատախազներն ու փաստաբանները հրաժարվել են մեկնաբանություններից:

Գործող և նախկին պաշտոնյաների շրջանում «կոռուպցիան արմատախիլ անելու» Տաջիկստանի իշխանությունների արշավը մեկնարկել է ապրիլին: Հետաքննության արդյունքները չեն հրապարակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG