Մատչելիության հղումներ

«Մարիա» փոթորիկը աղետալի հետևանքներ է թողել Դոմինիկայում


Փոթորիկ, արխիվ
Փոթորիկ, արխիվ

Կարիբյան ծովում մոլեգնող «Մարիա» փոթորիկը կործանարար հետևանքներ է թողել շուրջ 75 հազար բնակչություն ունեցող Դոմինիկայում: «Մենք կորցրինք այն ամենը, ինչ հնարավոր էր գնել գումարով», - հայտարարել է կղզի-պետության վարչապետ Ռուզվելտ Սքերիտը՝ օգնություն խնդրելով բարեկամ երկրներից:

Կարիբյան ծովում գտնվող կղզում նավահանգիստներն ու օդանավակայանները փակ են, մերձափնյա շրջանների բնակիչները՝ տարհանված: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG