Մատչելիության հղումներ

ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարին


Փոլ Մանաֆորտ, հուլիս, 2016թ․
Փոլ Մանաֆորտ, հուլիս, 2016թ․

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները, դատական գաղտնի օրդերով, նախագահական ընտրություններից առաջ և հետո գաղտնալսել են Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորտին և այժմ պատրաստվում են մեղադրանք առաջադրել նրան:

The New York Times-ը, հղում անելով գործին մոտ կանգնած երկու աղբյուրների, պնդում է, թե դաշնային քննիչները տեղեկացրել են Մանաֆորտին մեղադրանք առաջադրելու ծրագրերի մասին հուլիսին նրա տանը իրականացված խուզարկության ժամանակ:

Մանաֆորտը Թրամփի նախընտրական արշավը սկսեց առաջնորդել անցած տարվա հունիսին, սակայն ստիպված էր հրաժարական ներկայացնել երկու ամիս անց, երբ պարզ դարձավ, որ նա բիզնես հարաբերություններ է ունեցել Ուկրաինայի նախկին նախագահ, Կրեմլի աջակցությունը վայելող Վիկտոր Յանուկովիչի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG