Ուկրաինացի դիվանագետները երեկ առաջին անգամ տեսակցել են Ռուսաստանում ձերբակալված 19-ամյա Պավլո Գրիբին, ով մեղադրվում է ահաբեկչության մեջ։
Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակ Մարիանա Բետսան ասել է, որ երիտասարդը առողջական խնդիրներ ունի, և իրենք բժշկական օգնություն են պահանջում նրա համար։
19-ամյա երիտասարդը օգոստոսին անհետացել էր Բելառուս այցի ժամանակ։ Հետո հարազատները տեղեկացել էին, որ նա գտնվում է ռուսական մեկուսարանում։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը պաշտոնական Կիևին հաղորդել է, որ Գրիբը կասկածվում է ահաբեկչություն ծրագրելու մեջ, այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Պավլո Գրիբի հայրը ասել է, որ որդին բացահայտ քննադատում էր Ռուսաստանին սոցիալական ցանցերում: