Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ «Խոսքը այն տարածքների մասին է, որոնց վերադարձի դեպքում անվտանգության համակարգին վնաս չի հասցվի»


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստան-Սփյուռք համաժողովին այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, անդրադարձել է ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին:

«Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»,- պարզաբանել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նալբանդյանը խոսել է նաև կարգավորման մյուս տարրերի մասին․- «Եռանախագահները ասում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքը որոշի իր ապագան ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ բոլորի համար: Մինչև այդ կամարտահայտության կազմակերպումը, վերջնական կարգավիճակի որոշման նպատակով, ԼՂ-ն պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ, սա նշանակում է, որ հետո կա նաև վերջնական կարգավիճակ: Շատ երկրներ, որոնք կիրառել են իրենց ինքնորոշման իրավունքը, այսպիսի կարգավիճակներով էլ են անցել՝ միջանկյալ, ժամանակավոր և հետո վերջնական: Միջանկյալ կարգավիճակի դեպքում միջազգային հանրությունը համապատասխան՝ միգուցե [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդի որոշմամբ պետք է ճանաչի այդ միջանկյալ կարգավիճակը»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքներին՝ Հայաստանի արտգործնախարարն ասել է, թե դրանք պետք է բազմաշերտ երաշխիքներ լինեն:

«Ի՞նչ են ասում եռանախագահները․․․ ասում են, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար Ղարաբաղին պետք են միջազգային անվտանգության բազմաշերտ երաշխիքներ: Բազմաշերտ նշանակում է ոչ միայն բազմազգ խաղաղության պահպանման ուժեր և խաղաղության պահպմանման ուժեր Ղարաբաղի շուրջ, կամ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևով անվտանգության երաշխիքներ, այլ նաև, որ, օրինակ, պետք է ճանաչվի, որ Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության: Նաև ԼՂ պաշտպանության բանակը պետք է երաշխավորը լինի այդ անվտանգության»:

Նալբանդյանի խոսքով՝ առանց լիակատար անվտանգության երաշխիքների ապահովման ղարաբաղյան խնդրի կարգավորումը անհնար կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG