Մատչելիության հղումներ

Արամ առաջին․ Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում


«Ավելի քան 25 տարիների մեր փորձառության լույսի տակ, փոխադարձ վստահությունն ու պատասխանատվությունը, ավելի ճիշտ է ասել՝ հավաքակա՛ն պատասխանատվությունը, գեղեցիկ լոզունգից անդին՝ կյանքի պետք է վերածվի՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում դերերի հստակեցումով, առաջնահերթությունների ճշտումով ու գործակցությանը նոր որակ տալով», - հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը՝ ելույթ ունենալով այսօր Երևանում բացված Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում:

«Եկեք լինենք իրապաշտ ու անկեղծ։ Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում։ Այս վտանգալից իրականության դիմաց պատահական նախաձեռնությունները չեն կարող մեր տագնապները լուծել և վերքերը դարմանել», - ասաց Արամ առաջին Վեհափառը՝ շարունակելով․ - «Անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների ու տուրիստական այցելությունների շրջագծից և այն դարձնել մեր ազգային քաղաքականության կարևոր հիմքերից մեկը»:

Նրա համոզմամբ, «անհրաժեշտ է և անհետաձգելի՝ արտագաղթը նվազեցնելու և Հայաստանի բնակչության թվային աճը, ինչպես պարոն նախագահը ասաց, ապահովելու ձգտող կոնկրետ միջոցների ծրագրված կիրառումը»։

«Հարկ է լինել զգույշ։ Եթե Հայաստանի տնտեսության զարգացումը ընթանա համրաքայլ, և փտածության առաջն առնելը դառնա դժվար, և մյուս կողմից՝ եթե ժողովրդի կենսամակարդակը չդառնա գոհացուցիչ, արտագաղթը նույն թափով կարող է շարունակվել, և աղքատությունը դառնալ աղբյուր ամեն տեսակ ընկերային ու բարոյական չարիքների», - շեշտեց Արամ առաջինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG