Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Հայաստան-Սփյուռք համաժողովը միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելու


«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

Ընդդիմադիր «Ելք» դաշինքը չի մասնակցում այսօր Երևանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, որովհետև դաշինքի կուսակցությունները, ինչպես նաև ԱԺ կամ Երևանի ավագանու խմբակցության անդամները համաժողովին մասնակցելու հրավերներ չեն ստացել, առավել ևս՝ չեն հրավիրվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ դաշինքի մոտեցումները հայտնելու: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Այս և մի քանի այլ փաստեր, ըստ Փաշինյանի, «գալիս են վկայելու, որ միջոցառումը միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելու»:

Հիշեցնելով, որ «Ելք»-ի նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից մեկը Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատի ստեղծումն է՝ կազմված Սփյուռքի համայնքների ներկայացուցիչներից, դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարը գրում է․ - «Այս ծրագիրը պատրաստ ենք քննարկել Սփյուռքի բոլոր կառույցների հետ և ձեռնամուխ լինել համապատասխան սահմանադրական փոփոխությունների փաթեթի նախապատրաստմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG