Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի անկախ լրագրողը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման


Բանտ Ադրբեջանում, արխիվ
Բանտ Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանի Շեքի քաղաքի դատարանը այսօր 9 տարվա ազատազրկման է դատապարտել անկախ լրագրող Էլչին Իսմայլիին` նրան մեղավոր ճանաչելով դրամաշորթության և պաշտոնի չարաշահման հոդվածներով:

Լրագրողը ձերբակալվել էր այս տարվա փետրվարին, երբ զբոսաշրջության և մշակույթի քաղաքային վարչության պետը նրան մեղադրել էր իրենից դրամ շորթելու մեջ:

Ինքը Իսմայլին ներկայացված մեղադրանքները կտրականապես մերժում է` պնդելով, որ իր դատապարտման իրական պատճառը լրագրողական գործունեությունն է: «Դատավճիռն անօրինական է և անհիմն», - հայտարարել է լրագրողի շահերի պաշտպան Էլչին Սադիգովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG