Իրանի իշխանությունները կատարում են միջուկային համաձայնագրի տեխնիկական կողմը, սակայն շարունակում են ապակայունացնել ողջ Մերձավոր Արևելքը: CBS հեռուստաընկերության կիրակնօրյա եթերում այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
«Իմ կարծիքով` իրանցիները կատարում են համաձայնագրի տեխնիկական կողմը, սակայն միջուկային համաձայնագրի կնքումից անմիջապես հետո Թեհրանն ընդլայնեց Եմենում և Սիրիայում իրադրությունն ապակայունացնելուն ուղղված գործունեությունը: Նրանք նաև շարունակում են զենք մատակարարել «Հըզբոլա» շարժմանը և մյուս ահաբեկչական կազմակերպություններին», - նշել է Թիլերսոնը: