Մատչելիության հղումներ

Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է սկսել Իրաքի հետ սահմանի երկայնքով


Թուրքական զորքերի տեղաշարժ, արխիվ
Թուրքական զորքերի տեղաշարժ, արխիվ

Թուրքական բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել Իրաքի հետ սահմանի անմիջական հարևանությամբ` Սիլոպի և Հաբուր գավառներում:

Զորավարժությունները մեկնարկել են իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեից ուղիղ մեկ շաբաթ առաջ:

«Զորավարժությունները Իրաքի հետ սահմանի մերձակայքում գործող զինյալ խմբերի թիրախավորմանն ուղղված գործողությունների մի մասն են հանդիսանում», - նշված է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG