Մատչելիության հղումներ

Հեյլի. ՄԱԿ-ը սպառել է Հյուսիսային Կորեային զսպելու դիվանագիտական լծակները


ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլի, արխիվ
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլի, արխիվ

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սպառել է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը զսպելու բոլոր տարբերակները», - հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին:

«Չի բացառվում, որ Սպիտակ տունը այս խնդրի լուծման համար ստիպված լինի դիմել Պենտագոնին», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը:

Նրա խոսքով `Վաշինգտոնը շարունակում է դիտարկել մյուս բոլոր տարբերակները ևս: «Սպիտակ տանը, սակայն, հարցի լուծման բազմաթիվ ռազմական տարբերակներ ևս քննարկվում են», - նշել է Նիքի Հեյլին:

Հիշեցնենք, Հյուսիսային Կորեան անցած շաբաթ դարձյալ հրթիռ արձակեց Ճապոնիայի ուղղությամբ՝ հարուցելով հարևան պետությունների ու աշխարհի աննախադեպ վրդովմունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG