Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը կոչ է անում չեղյալ հայտարարել Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Իրաքի Քրդական ինքնավարության ղեկավարներին զերծ մնալ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվեի անցկացումից:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ` հանրաքվեն կշեղի ուշադրությունը «Իսլամական պետություն» զինված խմբավորման նկատմամբ հաղթանակի և ծայրահեղականներից ազատագրված քաղաքները վերականգնելու անհրաժեշտությունից», - նշել է ՄԱԿ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հարգում է Իրաքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու միասնականությունը և կոչ է անում դաշնային իշխանությունների և Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության միջև առկա խնդիրները լուծել երկխոսության և համակարգված փոխզիջումների միջոցով», - հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG