Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ուղիղ մեկ ամսից` հոկտեմբերի 17-ին, հանրահավաք կանցկացնի Կիևում:
«Մենք որոշեցինք միանալ հասարակական ակտիվիստների նախաձեռնությանը և հավաքվել Կիևում հոկտեմբերի 17-ին` երեք պահանջ ներկայացնելով. հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, պատգամավորական անձեռնմխելիության վերացում և նոր ընտրական օրենսգրքի ընդունում», - Facebook-ի իր էջում գրել է Սաակաշվիլին: