Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Լոնդոնի ահաբեկչության մեջ կասկածվող ևս մեկ անձ


Անցած գիշեր բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Լոնդոնում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող երկրորդ անձին: Այս մասին հաղորդում է Լոնդոնի ոստիկանության պաշտոնական կայքը:

«21-ամյա տղամարդը ձերբակալվել է Լոնդոնի արևմուտքում գտնվող Հաունսլոու շրջանում՝ կեսգիշերին մոտ», - նշված է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ:

Լոնդոնի մետրոպոլիտենի «Փարսոնս Գրին» կայարանում ուրբաթ առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով 29 մարդ էր վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG