Մատչելիության հղումներ

Մերկել. «Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու՝ Մոսկվայի առաջարկը հետաքրքիր է»


Անգելա Մերկել, արխիվ

«Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու` Մոսկվայի առաջարկը հետաքրքիր է»,- Funke մեդիա-հոլդինգի լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի խաղաղապահներին պետք է իրավունք տրվի՝ գործել անջատականների վերահսկողության տակ գտնվող առանց բացառության բոլոր շրջաններում: «Մի քանի օր առաջ ես այս հարցը քննարկեցի Վլադիմիր Պուտինի հետ` հստակ նշելով, որ խաղաղապահները պետք է հնարավորություն ստանան՝ մուտք գործել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ողջ տարածք»,- նշել է Մերկելը:

Այդուհանդերձ նա հավելել է․ «Մոսկվայից հնչող նման առաջարկը թեև առաջընթացի որոշակի նշույլներ է պարունակում, սակայն բավարար չէ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները վերացնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG